ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կրպեյանի անվան այգու կարկաչն ու հառաչը

Կրպեյանի անվան այգու կարկաչն ու հառաչը
25.09.2015 | 09:35

Նոր Նորքի 2-րդ զանգվածում քաղաքապետարանը զբոսայգի հիմնեց և անվանակոչեց այն ի պատիվ ազգային հերոս, անմոռանալի Թաթուլ Կրպեյանի։ Այգին բնակիչների սրտով է, ամեն բան այստեղ հարդարուն է, աչք է շոյում և զբոսանքի կանչում մարդկանց։ Հրաշալի է, բնակիչները գոհ են, քաղաքային իշխանություններն էլ։ Արդարամիտ լինենք և ասենք, որ և՛ բնակիչների գոհությունն է տեղին ու արդարացված, և՛ քաղաքային իշխանությունների։ Սակայն ցավալին այն է, որ ջրվում է զբոսայգու ծառերի մի մասը, մյուսները ջրի կարոտ են։ Զարմանալի է, որ, մի քանի մետր խողովակ տնտեսելով, այգու շինարարները զբոսայգին դատապարտել են չորացման։ Հուշենք, որ մի քանի տասնյակ մետր խողովակ է անհրաժեշտ, նաև անհապաղ պետք է ծառերի շուրջը փոսեր փորել և այնտեղ ամբարել անձրևն ու ձյունը։ Այս պատկերն է նաև Նոր Նորքի մեկ այլ՝ Տիգրան Մեծի անվան զբոսայգում։ Է, հետո՞։
Տիարք այգեպաններ և այգու հսկիչներ, ինչո՞ւ ձեր գործն ավարտին չեք հասցնում։ Ձեր օգտաշատ գործը։
Մի խոսքով՝ հուսամ, որ վերոնշյալ կարկատանային բնույթի թերությունները կշտկվեն։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1027

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ